4078 դիտում
11:03 03-10-2019
Հայկ Մարությանը միակողմանի և ամբողջությամբ լուծեց «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձով է հանդես եկել, որտեղ նշում է, որ ամբողջությամբ և միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայամանագրերը: Նրա ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«2017 թվականից ի վեր Սանիթեք ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում, այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբեր: Վերը նշված փաստերն ստիպեցին ուսումնասիրել արդյոք «Սանիթեքը» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը և ընդհանարապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:
Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հուլիսից իմ հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը և գույքագրումը: Այն ավարտվել է օրեր առաջ և այս պահին մենք ունենք ամբողջական պատկերը:
Ելնելով վերը նշվածից և հաշվի առնելով՝
1. աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը,
2. աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը
3. 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների ի սպառ դադարեցման փաստը
4. պայմանագրերով նախատեսված ապահովագրությունների բացակայությունը
5. գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ։
Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ սույնով ամբողջությամբ և միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
11:59 18-03-2015
ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի կնքած դաշնակցային պայմանագրերը. Պետդեպ
1491 դիտում
11:15 09-06-2015
Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ կնքած մի շարք ռազմական պայմանագրերը
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին