1453 դիտում
10:39 03-10-2019
Ռուսաստանից կախումը պետք է աստիճանաբար թուլացնել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Վերին Լարսում կուտակված հայկական ավտոմեքենաների համար, Ռուսաստանը թույլ չի տալիս իր երկրում աշխատել մեր քաղաքացիներին՝ հայկական վարորդական իրավունքներով (և այդ խտրականությունը դրսևորում է միայն հայաստանցիների նկատմամբ), Ռուսաստանը չի արտահանձնում մեր երկրի համար լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց: Դրանց երեկ ավելացավ նաև այն փաստը, որ Երևանում գտնվելու ժամանակ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, որի ամուսինը դարձյալ մեղադրվում է լուրջ հանցագործության մեջ: Այդ քայլը նույնպես չի կարելի որակել որպես մեր երկրի հանդեպ բարի կամքի դրսևորում: (Ի դեպ, վերջերս ֆեյսբուքում տգեղ, անպատկառ մեկնաբանություններ են հրապարակվել՝ Քոչարյանի հիվանդանոց այցելելու հետ կապված: Ինձ թվում է, անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում այս կամ այն քաղաքական, պետական գործչին, որևէ մարդու առողջության հետ կապված ցինիկ արտահայտություններն անընդունելի են):
Հավանաբար, մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Պուտին-Քոչարյան հարաբերությունները միշտ ավելի ջերմ են լինելու, քան Պուտին-Փաշինյան կապերը: Ռուսաստանի ներկա ղեկավարը և Հայաստանի Երկրորդ նախագահը միևնույն արժեքային համակարգի կրողներն են՝ կոշտ ավտորիտարիզմ, որի պայմաններում, ըստ էության, չկա քաղաքական մրցակցություն, խոսքի և հավաքների ազատություն, բացակայում է ընտրությունների մեխանիզմը, «սխալ բաներ» խոսացող լրատվամիջոցները կարող են փակվել, կոշտ քննադատություն հնչեցնող գործիչները կարող են ազատազրկվել: Նիկոլ Փաշինյանն այդ առումով չի կարող Քոչարյանին նմանվել: Բայց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չեն միայն անձերով, և այնպես չի, որ բարեկամական կապերը միայն մեզ են պետք՝ քաղաքականության մեջ ամեն ինչ փոխադարձ է: Ներկա իշխանությունը, ինչպես նաև հաջորդ իշխանությունները, պարտավոր են այդ կապերը զարգացնել՝ առանց նսեմանալու և շողոքորթելու, առանց «գույք պարտքի դիմաց»-ի նման, մեղմ ասած, վնասակար գործարքների: Բայց մյուս կողմից թե՛ ռազմական, թե՛ էներգետիկ առումով մենք կախում ունենք Ռուսաստանից: Այդ կախումը պետք է աստիճանաբար թուլացնել, սակայն կացնային հարվածով այն վերացնել՝ պարզապես հնարավոր չէ:
Լուկաշենկո-Փաշինյան հարաբերությունները երբեք ավելի լավը չեն լինի, քան Լուկաշենկո-Ալիև «եղբայրությունը»: Եվ այստեղ դեր են խաղում ոչ միայն արժեքային նույն համակարգերի նմանությունները, այլև զուտ տնտեսական հաշվարկները, համատեղ բիզնեսը, այդ թվում՝ ռազմական: Բայց Բելառուսի հետ նույնպես պետք է ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ: Իսկ եթե փող ունենանք, կարելի է նաև այդ երկրից զենք գնել՝ մեզ չեն մերժի, քանի որ Լուկաշենկոն չափազանց պրագմատիկ գործիչ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
661 դիտում
12:13 12-05-2023
ԵՄ-ն ցանկանում է Սեւ ծովի հատակով ինտերնետ-մալուխ անցկացնել՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու համար. FT
2029 դիտում
15:54 06-10-2016
Սիրիական բանակը որոշել է թուլացնել Հալեպի ավիահարվածների ինտենսիվությունը
2302 դիտում
20:39 12-06-2017
Մեծ Բրիտանիան հորդորում է Պարսից ծովածոցի երկրներին թուլացնել Քաթարի վրա գործադրվող ճնշումը
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»