211652_close_icon
views-count19773 դիտում article-date 17:41 02-10-2019

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում բախվել են Mercedes-ը, Opel-ն ո «06»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Տիրան Ավայանի վարած Mercedes մակնիշի 35 FO 568 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Համբարյանի վարած Opel մակնիշի 36 LA 051 համարանիշի և Արմավիրի մարզի Դղոս գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արկադի Զաքարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 04 ՕԼ 819 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր