211652_close_icon

«Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորը փախուստի նպատակով քանդել է բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7801 դիտում article-date 14:43 02-10-2019
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի․ Հ․-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ համգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հ․Գ․ Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փախուստի մեկ փորձ ևս կանխվել էր ս․թ․ օգոստոսի 26-ին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր