2070 դիտում
14:00 02-10-2019
Քաղաքապետարանն այսօր «Սանիթեքին» է փոխանցել ընդհանուր առմամբ 160 մլն դրամ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։
«Հորդորում ենք «Սանիթեկ» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը Սանիթեկ ընկերությունների նկատմամբ այլևս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,- գրել է Կարապետյանը։
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
17:38 22-04-2016
Կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 3.384 մլրդ դրամ, իսկ ապրիլի 21-ին՝ 54 մլն դրամ
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին