211652_close_icon
views-count1512 դիտում article-date 15:36 02-10-2019

Արտաշատի ոստիկանները քաղաքացու մոտից թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու: Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնբերվեց երկու կաթուցիչ: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի մոտակայքում վայրի աճած կանեփի թփից օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր