211652_close_icon
views-count38808 դիտում article-date 10:30 02-10-2019

Ո՞ւր է հանգստյան օրերին անակնկալ այցելում Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ամիսներին հանրապետությունում մեծ թափ են ստացել ասֆալտապատման աշխատանքները: Մի քանի բրիգադներով ասֆալտապատող ընկերությունները իրենց գործը կատարում են անգամ հանգստյան օրերին, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում հանձնեն որակյալ ճանապարհներ: Արդարության դեմ չմեղանչելով, պետք է նշել, որ աշխատանքները կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչպես, որ արվում էր Կապի և տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի պաշտոնավարման տարիներին: Ներկայումս ասֆալտապատման աշխատանքները իր հսկողության տակ է վերցրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով շատ դեպքեում անակնկալ այցելում է ճանապարհաշինարարներին, նույնիսկ այն օրերին, երբ մարդիկ պետք է վայելեն իրենց հանգիստը, սակայն կատարում են իրենց աշխատանքը: Ամենակարևորն է նաև այն, որ շատ տեղերում ճանապարհաշինարարները տեղադրել են համապատասխան ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին, որ նշված հատվածում կատարվում են ճանապարհի վերանորոգման, շատ դեպքերում էլ՝ կապիտալ աշխատանքներ: Նման թափի ճանապարհաշինարարական աշխատանքներ ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի չէր ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: Վարորդներն անգամ կատակում էին, որ այդ հատվածում առաջացած մարդաբոյ փոսերում կարելի էր «7 քար», պահմտոցի խաղալ, իսկ որոշ տեղերում էլ փոսերը կարելի էր օգտագործել որպես խրամատ: Իսկ հիմա այդ հատվածում նույնպես մեծ թափով սկսվել են կապիտալ ասֆալտապատման աշխատանքները ու վարորդները հավատում են, որ այդ աշխատանքները լինելու են անթերի, իրենք մի քանի տարի երթևեկելու են որակյալ ու ճանապարհային բոլոր նշաններով տեղադրված ճանապարհով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր