211652_close_icon
views-count77775 դիտում article-date 09:25 02-10-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ը, Mercedes-ը, Nissan March-ը և Opel-ը. Porsche-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի՝ վրայից պոկվելով ավտոմեքենայի շարժիչը, հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանը: Օպերատվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվեցին բժիշկների օգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր