211652_close_icon
views-count1366 դիտում article-date 20:10 01-10-2019

Արցախում Ֆրենկ Փալոունի նկատմամբ տածում են անկեղծ հարգանք. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

Նմանատիպ նյութեր