3074 դիտում
20:03 01-10-2019
Սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ. «ՎԵՏՕ»-ի անդամ
«ՎԵՏՕ» շարժման մասնակից Աննա Հակոբյանը հարց է բարձրացնում՝ ինչպես է ստացվել, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մեկնարկին, հակառուսական ակցիա է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում, մինչդեռ ավելի վաղ ոստիկանությունն իրենց արգելել էր մեկ այլ ակցիայի շրջանակում երթով գնալ այնտեղ։
«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպես ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակիցներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստաների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո:
Արդյո՞ք սա բավարար հիմք չէ՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:
Իմ գնահատմամբ՝ բավարար է»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա։
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
19:09 20-02-2021
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ազատ է արձակվել
2602 դիտում
10:15 13-12-2019
Սորոսականների դիրքերը գնալով ամրանում են․ «Փաստ»
Այս բաժնից
967 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
844 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
742 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին