211652_close_icon
views-count3665 դիտում article-date 17:10 01-10-2019

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

Նմանատիպ նյութեր