211652_close_icon
views-count667 դիտում article-date 21:31 01-10-2019

Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Մաշտոցի բաժին

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Զ.-ին, որը սեպտեմբերի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր