Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց Կոտայքի բաժին
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերեատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին, ժամը 03.45-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վահե Գ.-ն, որը հուլիսի 3-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]