211652_close_icon
views-count1289 դիտում article-date 15:02 01-10-2019

Նախագահ Թրամփի դեմ սկսվել է իմպիչմենտի գործընթացը

Քաղաքական իրավիճակը Վաշինգտոնում լարվեց, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ կապված նրա և Ուկրաինայի նախագահ Զելեսկու միջև հանրությանը հայտնի հեռախոսազրույցի հետ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5104361.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, ուր Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկեոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունը Ուկրաինայում, լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ: Ըստ դեմոկրատների՝ այս խնդրանքը կապված է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրման հետ: Թրամփն իր հերթին հերում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ ամերիկյան օգնության և նրա խնդրանքի միջև չկա որևէ կապ: Նա հետաքննության կոչերը որակել է վհուկների որս: Սպիտակ տունը հրապարակել է զրույցի սղագրությունը, որը ապացուցում է, որ Թրամփը հիշատակել է Բայդենի և նրա որդու անունները զրույցի ընթացքում: Թրամփն իր հերթին մատնանշում է նախագահ Զելենսկու պնդմումը, որ որևէ ճնշում չի եղել: Իր հերթին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անկախ երկիր է եւ պատրաստ է հետաքննել յուրաքանչյուր անօրինականություն, սակայն չի գործում որևէ այլ երկրի հրամանով: Նա հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում հրապարակել Թրամփի հետ խոսակցության իր տարբերակը: Հայտնի է նաև, որ այս գործում շոշափվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունը, ով մի քանի անգամ հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ: Օրերս նախատեսված էր նրա այցը Հայսատան ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, սակայն Ջուլիանին վերջին պահին չեղարկել է իր այցը Երևան՝ պատճառաբանելով Պուտինի ներկայությունը: Ըստ լրատվամիջոցների, այցի չեղադրկման հիմնական պատճառը իմպիչմենտի հարցի շուրջ ստեղծված կացությունն է: Ջուլիայնին կասկածի տակ է առնում Հետախուզական հանձնաժողովի դեմոկրատ նախագահի՝ իրեն հարցաքննելու դրդապատճառները, սակայն նշել է, որ կհետեւի նախագահի կարգադրությանը: Ջուլիանին ընդգել է, որ վկայություն կտա, եթե նախագահ Թրամփը ցանկանա, որ ինքը խոսի: Բացի այդ, նա քննադատության ենթարկեց կոնգրեսական Շիֆին՝ նրա նախագահությունը հանձնաժողովում որակելով կողմնակալ: Իր հերթին կոնգրեսական Շիֆը կիրակի օրը հայտարարեց, որ Կոնգրեսը մտադրված է ստանալ նաև նախագահ Պուտինի ու այլ առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրուցների սղագրությունները, քանչի, ըստ դեմոկրատ կոնգրեսականի, Թրամփը կարող է վտանգի ենթարկած լինի ազգային անվտանգությունը: Մոսկվան արձագանքել է այս հայտարարութ-յանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, ով հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հրապարակման համար Վաշինգտոնը պետք է ստանա Մոսկվայի համաձայնությունը, քանի որ առաջնորդների զրույցների հրապարակումը սովորական երևույթ չէ դիվանագիտության մեջ: Խոսակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այս հարցը Վաշինգտոնի հետ: Հիշեցնենք, որ իմպիչմենտի այս գործընթացի նախաձեռնումը չորրորդն է ԱՄՆ պատմության մեջ: Հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնությունը՝ դժվար է պատկերացնել, որ այն կիրականացվի, սակայն այս գործընթացը կարող է ազդել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Նմանատիպ նյութեր