211652_close_icon

Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց

views-count943 դիտում article-date 09:28 12-05-2025
Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով են վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը:

Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը: Դրա համար քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք, որ գոնե այս պահին չունենք՝ ինստիտուցիոնալ և բովանդակային առումով: Ընդ որում, եթե չեղավ ակտիվ փողոց, ապա իմպիչմենտի գործընթացը չի կարող հաջողել՝ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների դրական մոտեցման դեպքում: Միայն համաժողովրդական շարժումը կարող է երկու առանցքային խնդիրներ լուծել.
  • առաջնորդի հարցը, ով կղեկավարի շարժումը և վարչապետի պաշտոնում կփոխարինի Փաշինյանին,
  • իշխանության ներսում ճաքեր կառաջացնի, ինչը երկու տասնյակ ՔՊ-ականների կարող է ստիպել՝ միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին:
Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր