Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 11 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք
Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 800 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 2 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: