211652_close_icon
views-count1408 դիտում article-date 12:54 30-09-2019

Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին: Նա 86 տարեկան Էր: Շիրակը Ֆրանսիան ղեկավարել Է 12 տարի՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Շակ Շիրակը ծնվել Է Ֆրանսիայի հարավում, ուսումնառությունից եւ բանակում ծառայելուց հետո զբաղվել Է քաղաքականությամբ: Երիտասարդ տարիքում համակրել Է կոմունիստներին, ավելի ուշ դարձել Է աջերի առաջնորդը: Մեծ դեր Է խաղացել Շառլ դե Գոլի եւ Ժորժ Պոմպիդուի ընտրարշավներում: Վերջինիս օրոք զբաղեցրել Է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Հաջորդ նախագահ Ժիսկար դ՛Էստենի օրոք նշանակվել Է վարչապետ: Ավելի ուշ պաշտոնաթող Է եղել եւ գլխավորել «Միավորում հաջակցություն հանրապետության» ընդդիմադիր կուսակցությունը: 1977 թվականից զբաղեցրել Է Փարիզի քաղաքագլխի պաշտոնը: 1986 թվականին՝ արդեն Ֆրանսուա Միտերանի օրոք, վերստին գլխավորել Է կառավարությունը: Շիրակը Ֆրանսիայի միակ քաղաքական գործիչն Է, որը երկու անգամ վարչապետ Է դարձել: 1988 թվականին նախագահական մրցարշավը տանուլ տալով Միտերանին, դարձյալ ընդդիմություն Է դարձել, սակայն 1995 թվականին վերստին առաջադրել Է իր թեկնածությունն ու հաղթանակ տարել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր