1506 դիտում
12:17 30-09-2019
Մինչդատական վարույթի շրջանակներում ոչ արդարացնող հիմքերով ավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքներին հասցված 346.5մլն դրամի վնասի ավելի քան 70 տոկոսը
ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ:
2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության և դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո գտնվող վարույթներով նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է կոռուպցիոն բնույթի դեպքերի առթիվ նախապատրատված 17 նյութով, կարճվել կամ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործով (ընդհանուր՝ 103): Դրանցից 27-ը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու, 34-ը՝ համաներման կիրառման, 3-ը՝ քեական հետապնդման ենթակա անձի մահվան, իսկ 39-ը՝ գործուն զղջալու հիմքերով: 122 անձի նկատմամբ որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժվել, քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն 38 բնույթի դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներով, այսինքն՝ մոտ 3.5 անգամ պակաս: Դրանցով որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով 63 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նշված ցուցանիշները փաստում են ՀՀ գլխավոր դատախազության և քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից վարվող և հատկապես 2018թ-ից առավել հետևողականորեն իրականացվող՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, խրախուսական գործիքակազմ կիրառելու, ընդհուպ քրեական պատասխանատվությունից օրենքով սահմանված կերպով ազատելու քրեական քաղաքականության և դրա արդյունավետության մասին:
Վերջինիս մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. առաջին կիսամյակում վերոնշյալ քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասը կազմել է 346.5մլն ՀՀ դրամ, որից, նաև դատախազների նախազգուշացումների արդյունքում, կամովին վերականգնվել է ընդհանուր 248.4մլն դրամ, կամ` 71.6 տոկոսը: Հայեցողական լիզորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը չշարունակելու բոլոր դեպքերում վնասները վերականգնվել են լիովին:
Մնացած մասով վնասի վերականգնման ուղղությամբ քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Մասնավորապես, 4 գործով դատախազների կողմից ներկայացվել են մոտ 18մլն դրամի հայցապահանջով հայցեր, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժված, քրեական գործի վարույթը կարճված և քրեական հետապնդում չիրականացված կամ քրեական հետապնդումը դադարեցված նշված 38 գործերով հայտնաբերվել է պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր 148մլն ՀՀ դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ կամովին վերականգնվել է: Դրանով պայմանավորված՝ այդ գործերով դատարաններ հայցեր չեն ներկայացվել:
Դատախազները նաև համապատասխան պետական կամ համայնքային մարմիններին ներկայացրել են առաջարկներ՝ ոչ արդարցնող հիմքերով ավարտված գործերով վնասի վերականգնման ուղղությամբ հայց ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր