211652_close_icon
views-count1212 դիտում article-date 10:08 29-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 13 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5.5 հա տարածք

Սեպտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, 400 քմ,  Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Արևշատ գյուղում՝ 2 հա, ՈՒրցաձոր գյուղում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ,  Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2000 քմ, Արագյուղ գյուղի մոտ՝ 2 հա,  Վայոց ձորի մարզի Գլաձոր և Վերնաշեն գյուղերի միջև՝ 1500 քմ խաղողի այգի: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր