1874 դիտում
22:18 28-09-2019
Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական շենքի ուղղությամբ
Հոնկոնգում ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել կառավարական համալիրի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20190928/1559236395.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հոնկոնգի բնակիչները այսօր փողոց են դուրս եկել՝ ի հիշատակ 2014 թվականի «անձրևանոցների հեղափոխության»: Այն ժամանակ ցուցարարները պահանջում էին համընդհանուր ընտրական իրավունք: «Անձրևանոցների հեղափոխության» ժամանակ ցուցարարներն աձրևանոցներ էին կիրառում ոստիկանների կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:
Այսօրվա ցույցերը պայմանավորված են արտահանձնման մասին օրենքով, որը Հոնկոնգի իշխանությունները հետաձգեցին չդադարող ցույցերի ճնշման տակ: Եռամսյա քաոսային իրավիճակից հետո իշխանությունները զիջումների գնացին հակակառավարական ցույցերի մասնակիցների 5 պահանջներից մեկի վերաբերյալ:
Ցուցարարները, սակայն, դժգոհ են և պահանջում են իրականացնել բոլոր 5 պահանջները: Նրանք պահանջում են դադարել օգտագործել «զանգվածային անկարգություններ» արտահայտությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պահանջում են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ինքնավար շրջանի ղեկավարի և օրենսդիր մարմնի համընդհանուր ընտրություններ անցկացնել:
Նմանատիպ նյութեր
2368 դիտում
12:34 18-12-2015
Հունաստանում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա
1209 դիտում
16:29 05-07-2014
Կիևում «Վեստի»-ի գրասենյակի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել
5767 դիտում
11:45 10-12-2017
Շվեդիայում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել սինագոգի վրա
Այս բաժնից
898 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4354 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1285 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար