Հունաստանում «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա
Հունաստանի Սալոնիկի քաղաքում դիմակավորված անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Թուրքիայի հյուպատոսարանի շենքի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, տեղեկացնում է «Взгляд»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է 2 տասնյակից ավելի մարդ: Հյուպատոսության շենքը գտնվում է Սուրբ Դմիտրի փողոցի վրա: Շենքի վրա նետվել է 15 «Մոլոտովի կոկտեյլ»: Տուժածներ չկան:
Նշենք, որ Հունաստանը թուրքական իշխանություններին պարբերաբար մեղադրում է իր օդային տարածքը խախտելու մեջ, իսկ նոյեմբերի 24-ին ռուսական Cy-24 ռմբակոծիչի միջադեպի հետ կապված՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց մասշտաբային ակցիա՝ ի համերաշխություն ռուս ժողովորդի, և այրվեցին թուրքական ու ամերիկյան դրոշները: