Կիևում «Վեստի»-ի գրասենյակի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել
Այսօր առավոտյան Կիևում դիմակավորված անձինքջարդուփշուր են արել «Vesti.ua» գործակալության գրասենյակը: Այս մասին նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիմակավորները քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտել շենքի վրա, ինչից հետո արցունքաբեր գազ են կիրառել, սակայն չեն ներխուժել շենք: Շենքի անվտանգության աշխատակիցներից մեկը, ով փորձել է խոչընդոտել հանցագործների գործողություններին, ծեծի է ենթարկվել վերջիններիս կողմից:
Ըստ «Vesti.ua»-ի՝ այս ամենի հետևում կանգնած է Կիևի քաղխորհրդի անդամ, պատգամավոր Իգոր Լոիցենկոն: Նա հունիսի վերջին գործակալության շենքի մոտ էր հավաքել մի խումբ ցուցարարների, սակայն նրանց անկարգությունները կասեցրել էին իրավապահները և Մայդանի ինքնապաշտպանության անդամները: