2417 դիտում
15:31 28-09-2019
Արմեն Գրիգորյան. Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։
Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։
Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»։
Նմանատիպ նյութեր
3060 դիտում
20:41 16-10-2019
Նիկոլ Փաշինյանի կողմից տարրական հարգանք չկա դեպի Արցախի Հանրապետությունը.Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3313 դիտում
17:31 07-06-2021
Երբ մարդը տարրական հարգանք չունի իր կուսակից ընկերների նկատմամբ. Հարություն Մնացականյան
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21460 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու