211652_close_icon
views-count42362 դիտում article-date 14:47 28-09-2019

Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամուց ծառի որոշ հատված ընկել ու վնասել է երկու Mercedes-ն ու BMW X5-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով, Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները՝ Վահե Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները էլեկտրասղոցով մասնատեցին մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցներն էլ վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրեցին վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր: Մեքենաների տերերը ասում էին, որ ոչ մի պահանջ չունեն, քանի որ կարևորը մարդկային կորուստներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր