211652_close_icon
views-count2233 դիտում article-date 23:59 28-09-2019

Հայ ոստիկանները օտարերկրացի հետախուզվողի են հայտնաբերել

Սեպտեմբերի 27-ին ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու, որը հունիսի 10-ից Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր