211652_close_icon
views-count2473 դիտում article-date 21:19 07-04-2019

Հայ ոստիկանները ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ապրիլի 6-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, «Զինանոց 2019» միջոցառման շրջանակներում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք են բերման ենթարկել Փարաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արտակ Մ-ին, որը 2018թ. մարտի 7-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ կողմից` կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պատիժ կրող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր