211652_close_icon
views-count1613 դիտում article-date 19:13 28-09-2019

Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի բնակարաներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 29-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: Հետագա միջոցառուներով ոստիկանները պարզել են, որ կասկածվողը մեկ ամիս առաջ, օգտվելով Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում գտնվող արհեստանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, փող էր գողացել։ Նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել նաև Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 19-ին և 14-ին գողացել է Այվազովսկու փողոցում և Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի երկու մեքենաների մարտկոցները: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր