Առաջարկում են մտցնել բնապահպանական հարկ՝ աղբ առաջացնող ապրանքների համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը առաջարկում են մտցնել նոր հարկատեսակ՝ բնապահպանական հարկ աղբ առաջացնող ապրանքների համար:
Այս հարկատեսակը գանձվելու է Հայաստան ներմուծվող ապրանքներից և հաշվարկվելու է հարկման բազայի 0.5% դրույքաչափով: Ենթադրվում է, որ մուտքագրված գումարն ուղղվելու է աղբահանության խնդիրները լուծելուն: Մյուս կողմից՝ նոր հարկատեսակը ենթադրում է ապրանքների թանկացում, առնվազն 0,5 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]