211652_close_icon
views-count1734 դիտում article-date 22:10 27-09-2019

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից մեկնարկեց համալսարանի 100-ամյակին նվիրված քայլերթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից այսօր մեկնարկեց քայլերթ, որը ձգվեց մինչև Ազատության հրապարակ, այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: Քայլերթին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, գիտխորհրդի անդամներ, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, հրավիրյալ հյուրեր 21 երկրներից, ՈՒԽ անդամներ, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից: Մասնակիցների քայլերթով անցան Երևանի փողոցներով, որտեղ գովազդային վահանակների վրա ցուցադրված էին ականավոր համալսարանակաների լուսանկարները։ Քայլերթիվերջին կանգառը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էր: ՀՀ և ԵՊՀ օրհներգերով մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որից հետոներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՊՀ ռեկտորիժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման: Տոնական համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան։ Հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, «Դիմակահանդես» դրամայից, Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից։ Հնչեց նաև Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը, որի մենակատարն էր Հայկ Կազազյանը։ Ելույթ ունեցան ՀՀժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, իսկ տոնական համերգի հանդիսավարներն էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր