ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր, ովքեր եկել էին Հայաստանի տարբեր մարզերից:
Ծանոթ լինելով հոկտեմբերի մեկից ԱԻՆ Փրկարար ծառայությունում աշխատավարձերի բարձրացման լուրին, քաղաքացիները հիմնականում աշխատանք էին խնդրում:
Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում լինելու են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում, հնարավորության դեպքում՝ անպայման կդիտարկի պահանջներին համապատասխան անձանց թեկնածությունները:
Քաղաքացիները դիմում էին նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու օժանդակող առաջարկներով:
Նախարար Ցոլակյանը հավաստիացրեց, որ պետության խնդիրների լուծմանը վերաբերող բոլոր առաջարկները մանրակրկիտ կվերլուծվեն և, հավանության արժանանալու դեպքում, կյանքի կկոչվեն: