211652_close_icon
views-count31639 դիտում article-date 20:37 27-09-2019

Հարցազրույց Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու Սարդուր Թևոսյանի հետ

[b]1. Պարոն Թևոսյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, մրցակցությունն ինչ ընթացք ունի:[/b] Մրցակցությունը պարզ կլինի ընտրությունների ավարտից հետո, իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավին ասեմ, որ ես իմ քարոզարշավը կազմակերպել եմ շատ համեստ և հանգիստ ձևով՝ առանց որևէ ցուցադրական կամ բնակիչներին անհանգստացնող քայլերի: Չկա որևէ լարվածություն իմ նկատմամբ կամ իմ կողմից այլ թեկնածուի հանդեպ: [b]2. Ինչպե՞ս որոշեցիք առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու?[/b] Ես 2018թ.-ից Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալն եմ, նշանակվել եմ այս պաշտոնին, որպեսզի ուսումնասիրեմ տեղական ինքնակառավարումը խոհանոցի ներսից, ավելի լավ տիրապետելու դրան և համայնքի խնդիրները ավելի խորը ուսումնասիրելու համար, որից հետո կայացրել եմ որոշում՝ մատուցել իմ ծառայությունները իմ ծննդավայրին: [b] 3. Իսկ ինչպիսի՞ նախընտրական ծրագիր եք ներկայացրել:[/b] Ուրեմն ասեմ Ձեզ և մեր համայնքի այն բնակիչներին, որոնց հետ քարոզարշավի ժամանակ տարբեր պատճառներով բախտ չի վիճակվել հանդիպել և զրուցել, որ ես ի տարբերություն այլ թեկնածուների նախընտրական ծրագիր չեմ ներկայացրել, որովհետև վերջին մեկ տարում աշխատելով համայնքի ղեկավարի տեղակալ շատ լավ գիտեմ, թե որոնք են մեր համայնքի առաջնային, երկրորդական և երրորդական լուծում պահանջող խնդիրները: Պարզապես, իմ սկզբունքներից ելնելով, չեմ սիրում խոստումներ տալ, եթե վստահ չեմ ինչ ժամկետներում կարող եմ դրանք կատարել: [b]4. Իսկ որո՞նք են առաջնային, երկրորդական և երրորդական խնդիրները:[/b] 1.Մեր համայնքի գերխնդիրն է կոյուղու մաքրման կայանի վերագործարկումը, որոշ հատվածներում կոյուղու ցանցի կառուցումը և այդ ցանցի միացումը մաքրման կայանին: 2. Ոռոգման ցանցի կառուցում, վերակառուցում և մայր առուների մաքրման աշխատանքներ: 3. Կոյուղու խնդիրները մաս-մաս կառուցելուց և վերակառուցելուց հետո տվյալ փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում: 4. Արտաքին գիշերային լուսավորության ցանցի կառուցում՝ այն հատվածներում, որտեղ դրանք բացակայում են: 5. Փարաքար և Թաիրով գյուղերի գերեզմանատների ճանապարների բարեկարգում և միջին հատվածներում ծառատունկ: Մտադրություն ունեմ ընտրվելուց հետո համայնքի համար ձեռք բերել ջրատար մեքենա՝ համայնքի այլ հատվածներում ևս ծառերը ավելացնելու և խնամելու համար: 6. Երկու գյուղերում մեծ ուշադրություն կդարձվի նաև սպորտի զարգացման վրա՝ պարտադիր ավելացնելով ըմբշամարտի խմբակներ: Համայնքում կան նախկին սպորտսմեններ, որոնք ժամանակին շատ լավ արդյունքներ են ցուցաբերել միջազգային տարբեր հարթակներում և կարող են մարզել մեր երիտասարդներին: Ունենք տարածքներ, որտեղ կարող ենք կառուցել մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, իհարկե այս ամենը համապատասխան ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: 7.Փարաքարի բժշկական ամբուլատորիան ունի մասնակի վերանորոգման կարիք, որը ևս կարևոր խնդիրներից եմ համարում: [b]5. Ի՞նչ կմաղթեք Ձեր համայնքին և Ձեր մրցակիցներին:[/b] Մեր երկրին, մեր համայնքին մաղթում եմ զարգացում, բնակիչներին՝ առողջություն և ուրախ կյանք, իսկ մրցակիցներիս արդար պայքար և կյանքում բազմաթիվ հաջողություններ:

Նմանատիպ նյութեր