211652_close_icon
views-count2378 դիտում article-date 23:17 27-09-2019

Դեպքի վայր ժամանած փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Սեպտեմբերի 27-ին, ժամը 08:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 131/3 հասցեի մոտակայքում շունն արգելափակվել է ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:

Նմանատիպ նյութեր