7164 դիտում
15:58 28-06-2014
Էրեբունու հրշեջ փրկարարները Երևան-Արտաշատ ջրանցքից դուրս են բերել կնոջ դի. ոստիկանությունը պարզում է հանգամանքները. դատաբժիշկը 2 ժամից ավելի է չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 14.30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի 1-ին շենքի հարևանությամբ հոսող Երևան-Արտաշատ ջրանցքում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները ճոպանի միջոցով ջրանցքից դուրս են բերել 55-60 տարեկան կնոջ դի: Այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Անդրանիկ Ազարյանի և նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Ռոբերտ Թունյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայնտում է, որ մեկուկես ժամից ավելի է, ինչ դիակ տեղափոխող բրիգադի անձնակազմը չի բարեհաճում ժամանել, իսկ դին մինչև այժմ դրված է գետառի վրայով անցնող կամրջի վրա, որտեղով մարդիկ այդ թվում մանկահասակ երեխաները չեն կարողանում անցնել:
Առողջապահության նորանշանակ նախարարը Ազգային ժողովի ֆոյեում լրագրողներին ասում էր, թե բժիշկները չեն ուշանալու, ահազանգերին արձագաքելու են օպերատիվորեն, սակայն, այս պարագայում բրիգադը ուղտի ականջում քնել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին