211652_close_icon
views-count213380 դիտում article-date 17:09 27-09-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են ոսկե երիտասարդների սիրելի Porsche Panamera-ն, Toyota Land Cruiser-ն ու Range Rover-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 27-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են 34-ամյա Կնյազ Մաթևոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 77 PN 700 համարանիշի, 30-ամյա Աբրահամ Թադևոսյանի վարած Porsche Panamera մակնիշի 77 MN 700 համարանիշի և 36-ամյա Վահան Սահակյանի վարած Range Rover մակնիշի 500 OQ 05 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր