Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում 3 փաստաթուղթ է ստորագրել
Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց հետևյալ 3 փաստաթղթերը.
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը,
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը,
«Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիան: