211652_close_icon
views-count1230 դիտում article-date 12:53 27-09-2019

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետը

Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Նմանատիպ նյութեր