211652_close_icon
views-count2600 դիտում article-date 13:36 09-09-2018

Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի

Վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Նմանատիպ նյութեր