211652_close_icon
views-count3889 դիտում article-date 22:58 26-09-2019

Ուկրաինահայ 3 բռնցքամարտիկներ հաղթել են մեքսիկացի մրցակիցներին պրոֆեսիոնալ ռինգում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Խոսե Գվադելուպե Ռոսալեսի նկատմամբ: Ինչպես հայտնում է [url=http://ua-report.info/news/owkrainahay_ereq_brncqamartiknery_haghtel_en_meqsikaci_mrcakicnerin_profesional_ringowm/2019-09-26-2207#]AnalitikaUA.net[/url]-ը, բոլոր 8 ռաունդների ընթացքում Չուխաջյանը զգալի առավելություն է ունեցել: Երեք դատավորներն էլ նույն ցուցանիշով (80:72) հաղթանակը շնորհել են հայազգի մարզիկին: Ուկրաինան ներկայացնող ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Արամ Ֆանիյանը բարդ հաղթանակ է տարել մեքսիկացի Խիլբերտո Մեսայի նկատմամբ: Մրցամարտի ժամանակ մեքսիկացին ավելի նախաձեռնող էր, սակայն Ֆանիյանի հարվածներն առավել դիպուկ և ուժեղ էին: Մրցավարների արդյունքները՝ 80:72, 79:77, 77:75: Եվս մեկ հայազգի բռնցքամարտիկ, գերթեթևքաշային Զորավոր Պետրոսյանը վստահ հաղթել է մեքսիկացի Գվադելուպե Ակոստային: 21-ամյա Պետրոսյանը ամբողջ մրցամարտի ընթացքում լարվածության մեջ է պահել մրցակցին: 8-րդ ռաունդից առաջ մեքսիկացու մարզիչները հրաժարվել են ռինգ թողնել իրենց սանին. պատճառը Ակոստայի վնասվածքն է եղել: Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել էր «Լեգենդների հետ» մրցաշարի մասնակից հայազգի բռնցքամարտիկների հետ: ՈՒՀՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր