Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Sport.News.am
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է Sport.News.am-ը:
Մարտի 19-ին Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում 29-ամյա Բաչկովը բացարձակ առավելությամբ հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։
Գյումրեցի բռնցքամարտիկը գրանցել է տեխնիկական նոկաուտ։ Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում եւ գրանցել հաղթանակ։