211652_close_icon
views-count2101 դիտում article-date 14:40 26-09-2019

Բժիշկներն ամեն ինչ անում են փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը առնվազն այսպես պահելու և լավացնելու ուղղությամբ. նախարար․ Armtimes.com

Երեկոյան եմ վերադարձել Հայաստան, այսօր առավոտյան տեսակցել եմ Արա Մխիթարյանին։ Բավականին երկար բժիշկների հետ խոսել եմ նրա առողջական վիճակի մասին, այս պահին վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակին։ Գրում է [url=https://armtimes.com/hy/article/170286?fbclid=IwAR0kDSH-O4zpn3H4FmbY71juO8uvq38Uo2uLFi7Cwp4MSvqHHGDI95e0yho]Armtimes.com[/url]-ը։ «Մեր բժիշկները ամեն ինչ անում են վիճակը առնվազն այսպես պահելու եւ լավացնելու ուղղությամբ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, որպեսզի հասկանանք դրական տեղաշարժ կա, թե՝ ոչ։ Ցավոք սրտի այս պահին կանխատեսումներ անել դժվար է, սակայն հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի կյանքը փրկվի եւ առողջությունը վերականգնվի»,- ասաց նախարարը։ Հարցին՝ դրսում բուժում ստանալու հնարավորություն չկա՞, Թորոսյանը պատասխանեց. «Այս պահին ոչ, քանի որ ինքը տեղափոխման ենթակա չէ»։ Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ Թորոսյանը նշեց. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից մեր ուշադրության կենտրոնում է, նախ այն իմաստով, որ մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը՝ օրենքով սահմանված կարգով, երկրորդ՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում՝ թե կոնկրետ բժշկական հաստատությունում, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից, նաեւ արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։ Վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Մենք ամեն ինչ անում ենք առողջական վիճակը պահպանելու համար, անկախ նրա իրավական վիճակից։ Մահվան սպառնալիք չկա, կա խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, իր դեպքում՝ բուժումը ստանում է ստացիոնար»։ Մամնրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/170286?fbclid=IwAR0kDSH-O4zpn3H4FmbY71juO8uvq38Uo2uLFi7Cwp4MSvqHHGDI95e0yho]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր