211652_close_icon
views-count8222 դիտում article-date 13:37 26-09-2019

«Գոլդեն Փելես» հյուրանոցը փոխանցվեց պետությանը

Կառավարության այսօրվա նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը նշեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար ՀՀ դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 քմ, հողատարածքը` 1.38 հեկտար։ «Հյուրանոցը պետությանն է փոխանցվու շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ»,- ասաց Պապիկյանը: Պապիկյանը նշեց, որ գույքը պետք է հատկացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Նախագծով նախատեսվում է գույքի հանձման և ընդունման աշխատանքների ավարտից հետո գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը մինչև ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը: Նշենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ հյուրանոցը պետությանը փոխանցելու պատրաստակամության մասին հայտնի էր դարձել անցյալ տարի նոյեմբերին։

Նմանատիպ նյութեր