ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարզադաշտից է հետևել է Ռոմայի խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում ներկա է եղել Իտալիայի առաջնության 5-րդ տուրի «Ռոմա»-«Ատալանտա» խաղին։
Նախագահը իր պաշտոնական ինստագրամյան էջում մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Առա՛ջ, Մխիթարյա՛ն»:
Ճիշտ է, նախագահի ոտքը այնքան էլ «խերով» չեղավ: «Ռոման» այս խաղում իր առաջին պարտությունը կրեց առաջնությունում՝ 0:2, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսում:



