211652_close_icon
views-count141543 դիտում article-date 11:03 26-09-2019

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա .9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն անցած կինը դարձավ մանկաբարձուհի Ալինա Մեսրոպյանի զոհը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։ Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։ Ծննդկանի ամուսնու՝ Գարիկ Ենգիբարյանկ հետ զրույցում պարզեցինք, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն անցած կինը դարձավ մանկաբարձուհի Ալինա Մեսրոպյանի զոհը։ Նա իր պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է եղել արևածաղիկ ուտելով և ուլունքներ վաճառելով և այդ ընթացքում երեխայի սրտի աշխատանքը ոչ մի անգամ չի լսել։ Ես տնօրինությունում էլ եմ պահանջել ,որ նրան անորակության բնութագրով ազատեն աշխատանքից, քանի որ կինս դիմել է նրան իր վատ ինքնազգացողություն ունենալու ժամանակ, իսկ նա արևածաղիկ ուտելով և ուլունքների պարտքերը հավաքելով է զբաղված եղել։ Պետք է ազատվի աշխատանքից, որպեսզի այլևս նորածինների գլուխ չուտի։ Նա աշխատանքի չի գալիս։ Բարեկամ ծանոթ է խառնում աշխատանքի վերադառնալու հարցում, բայց նման բան ես թույլ չեմ տալու։ Նրա նմանները արևածաղկի և ուլունքների վաճառքով պետք է զբաղվեն՝ համ կուտեն համ էլ կծախեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր