211652_close_icon
views-count16160 դիտում article-date 20:52 25-09-2019

Ծանր էթիկական աղետ է. 4rd.am

Վերջերս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր կատարել. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։ Ի դեպ. վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»: Ահա, այսպիսի բան էր գրել ՊՆ մամլո խոսնակը: [b]«ՉԻ». Մի քանի անգամ կարդալուց հետո այդպես էլ չհասկացանք, թե զինվորի հետ կապված միջադեպի մասին տեղեկատվությունից հետո Արծրուն Հովհաննիսյանը ինչու է հիշել Գագիկ Շամշյանին, Բաքու-մաքու, նման որակումներով ֆոտոլրագրողին վիրավորել: Ենթադրվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը շատ ծանր է տարել, որ դեպքի մասին առաջինը ֆոտոլրագրողն է [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/09/23/1135853/]հայտնել[/url], և՝ ինչը ամենակարևորն է, հարամել է բանակում տոնական մթնոլորտը՝ կապված Անկախության 28-րդ տարեդարձի հետ: Այսինքն, Շամշյանը պետք է սպասեր, որ ՊՆ-ում քեֆ-ուրախությունները ավարտվեին, նոր ցավալի լուրը հրապարակեր: Դե, իսկ որ հրապարակել է, ուրեմն Բաքվի ջրաղացին ջուր է լցնում: Սա է ՊՆ մամլո խոսնակի տրամաբանությունը:[/b] Հոդվածն ամբողջությամբ՝ [url=http://4rd.am/news/canr_etikakan_aghet_e/2019-09-25-202]4rd.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր