2276 դիտում
21:04 29-10-2019
Տիգրան Հակոբյան. «Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը». aravot.am
«Ծանոթ եմ պարոն Սաֆարյանի գրառմանը եւ ցավով պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ազատությանը, տեղեկատվություն ստանալու մատչելիությանը վերաբերվող գնահատականներում նա խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»,- [url=https://www.aravot.am/2019/10/29/1074934/?fbclid=IwAR3JTaUlbeLDjdRG3wbwmTE_6CqVa34wE-EUCHDlISNjfIoI1tla4ugC1U4]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցների այսօրվա միջոցառումը լուսաբանելու արգելքի մասին:
Պարոն Սաֆարյանը նախօրեին հայտարարել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու այսօրվա իր կազմակերպած միջոցառմանը:
Այսօր «արգելանքի տակ ընկած» լրատվամիջոցների լրագրողներն, այնուամենայնիվ, փորձել են մասնակցել միջոցառմանը, սակայն Սաֆարյանը թույլ չի տվել ներս մտնել՝ համարելով, որ դա իր իրավունքն է:
Տիգրան Հակոբյանի համար Սաֆարյանի այս մոտեցումը տարօրինակ է.«Քանի որ պարոն Սաֆարյանը հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, ղեկավարում է հասարակական կազմակերպություն եւ դիրքավորում է ինքն իրեն որպես ազատական գաղափարներ կրող անձ: Լրատվամիջոցների բնականոն գործունեությունը խոչընդոտելու Սաֆարյանի փորձերին, գնահատական տվել են խոսքի ազատությունը պաշտպանող եւ լրագրողական կազմակերպությունները: Որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, ես կառանձնացնեմ հեռարձակողների նկատմամբ պարոն Սաֆարյանի խտրական վերաբերմունքը: Հիշեցնեմ՝ ՄԱՀՀԻ տնօրենին, որ «Երկիր մեդիա» եւ «ԹիՎի 5» հեռուստաընկերությունները լիցենզավորված հեռարձակող կազմակերպություններ են, որոնց անխափան գործունեությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այլ ոչ թե առանձին անձերի եւ կազմակերպությունների ցանկությամբ եւ ընտրությամբ»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս վերաբերմունքը կարելի է դիտարկել ճնշում լրատվամիջոցների նկատմամբ, թե՞ սա պարզապես առանձին գործչի անվստահությունն է առանձին լրատվամիջոցների հանդեպ, Հակոբյանը պատասխանեց. «Լրատվամիջոցների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելը, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոչ իրավական լուծումներին դիմելն արդեն ճնշում է»։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/10/29/1074934/?fbclid=IwAR3JTaUlbeLDjdRG3wbwmTE_6CqVa34wE-EUCHDlISNjfIoI1tla4ugC1U4]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
10:51 18-07-2019
Մեր պետության հիմքում պետք է ընկած լինեն էթիկական նորմերը, որոնք դավանում է քրիստոնեությունը․ «Առավոտ»
1585 դիտում
12:15 20-05-2014
Ստյոպա Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին
1933 դիտում
17:40 07-10-2016
Թևան Պողոսյանն ու Ստյոպա Սաֆարյանը փոփոխություններ դեռ չեն տեսնում
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»