211652_close_icon
views-count670 դիտում article-date 15:00 25-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ապօրինի ծառահատման և ծեծի`3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, մարդկանց առևտուրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 2-ական, անձնական ունեցվածքի ու պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր