Պաշտպանության բանակում մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները:
Ըստ մտահղացման՝ այս միջոցառումը ոչ միայն և ոչ այնքան զինված ուժերի գործողությունների համար է նախատեսված, որքան կոնկրետ իրավիճակում, տվյալ դեպքում՝ հակառակորդի ագրեսիայի պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, զինված ուժերի ստորաբաժանումների և միմյանց հետ համագործակցելու հարցերն:
Նախատեսվում է նաև պահեստազորի ակտիվ ներգրավում: