2648 դիտում
18:33 03-10-2019
Պաշտպանության բանակում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին և սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <> տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին: Պարգևատրման արարողությունից հետո ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հանրապետության նախագահին է ներկայացրել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը:
Մարտավարական զորավաժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ, մասնակից ստորաբաժանումների և զորատեսակների փոխգործակցության ու մարտական ներդաշնակման մակարդակով և կրակային խոցման բարձր արդյունքներով:
Պայմանական մարտի ամբողջ ընթացքում բոլոր օղակի հրամանատարները կարողացել են իրականացնել ստորաբաժանումների կառավարումը, աչքի ընկնել գրագետ ու համարձակ որոշումներով, իսկ ենթակա ու տրված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն՝ փայլուն կատարելով մարտական առաջադրանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
589 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
508 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին