1845 դիտում
22:49 24-09-2019
Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:
Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված Արցախի ավստրալացի բարեկամներ /Australian Friends of Artsakh/ խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախի ավստրալացի բարեկամներ շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:
Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:
Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
23:26 01-08-2019
Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ
2579 դիտում
19:48 23-04-2022
Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Այս բաժնից
535 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա