1607 դիտում
23:26 01-08-2019
Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ
Սիդնեյում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որ ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։
«Միջոցառման ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է փոխանցվել հատուկ հուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անվանացանկով։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։
Պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը վստահություն հայտնեց, որ Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1845 դիտում
22:49 24-09-2019
Ձևավորվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ
1229 դիտում
20:37 15-09-2015
Կստեղծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ
2579 դիտում
19:48 23-04-2022
Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը